ՀՀԿ-ում որոշել են` խորհրդարանի ինքնալուծարման չեն գնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀԿ-ում քաղաքական որոշում է առկա` խորհրդարանը չպետք է լուծարվի եւ որպես պատճառաբանություն բերում են այն հանգամանքը, որ խորհրդարանը բնականոն աշխատում է, կառավարութանը չի խոչընդոտում եւ ինչու են ստիպում գնալ ընտրությունների:

Ինչպես հայտնի է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս օգոստոսի 16-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ խոսել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու իր տեսլականի մասին: Նա հայտնել է սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մասին, որից հետո խորհրդարանի արձակումը կարող է տեղի ունենալ նաեւ առանց վարչապետի հրաժարականի: Այսինքն, խորհրդարանը ինքն ընդունի ինքնալուծարման մասին որոշում:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում

 




Լրահոս