Հայաստանի հավաքականը հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Ազգերի Լիգայի ընտրական հանդիպումը Հայաստանի և Լիխտենշտեյնի ազգային հավաքականների միջև: Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 2:1 հաշվով: Հաշիվը գեղեցիկ հեռահար հարվածով բացեց Մարկոս Պիզելին: Երկու րոպե անց հյուրերը վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Աչքի ընկավ Սանդրո Վոլֆինգերը: 76-րդ րոպեին հաղթական գնդակի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը:

Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով`
16. Արամ Հայրապետյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 13. Անդրե Չալըշըր, 3. Վարազդատ Հարոյան, 5. Արմեն Մանուչարյան (17. Արտակ Եդիգարյան, 42), 9. Գոռ Մալաքյան, 6. Կառլեն Մկրտչյան, 23. Արաս Օզբիլիս (10. Գևորգ Ղազարյան, 83), 18. Հենրիխ Մխիթարյան, 14. Իվան Յագան (20. Տիգրան Բարսեղյան, 55), 8. Մարկոս Պիզելի

Պահեստայիններ` 1. Արսեն Բեգլարյան, 12. Անատոլի Այվազով, 2. Հայկ Իշխանյան, 4. Տարոն Ոսկանյան, 7. Էդգար Մալաքյան, 11. Արթուր Սարկիսով, 15. Էրիկ Վարդանյան, 21. Ռումյան Հովսեփյան, 22. Սարգիս Ադամյան

Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան




Լրահոս