ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության անձնագրեր է հանձնել հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին և կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանին: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
Իսկ 2002 թվականին Ռոբերտ Քոչարյանը Արսինե Խանջյանին և Ատոմ Էգոյանին տվել է ոչ թե անձնագիր, այլ կեցության կարգավիճակ։ Հայաստանի հանրապետությունում երկքաղաքացիություն կարող էին ստանալ միայն 2005 թվականից սկսած։