ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարուժան Ավետիսյանը՝ Չուգասզյանին զանգահարելու և Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Վարուժան Ավետիսյանն անդրադարձավ Պավել Մանուկյանի մեկնաբանություններին, որոնք վերաբերում էին նաև Գարեգին Չուգասզյանին: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու խմբավորման անդամները հանկարծ սկսեցին կալանքից ազատվել հենց Չուգասզյան-Փաշինյան հանդիպումից հետո: Սակայն Վարուժան Ավետիսյանը դա միայն զուգադիպություն համարեց:

«Մենք ազատ են արձակվել, քանի որ ժողովուրդն է այդպես ցանկացել: Պարոն Մանուկյանն ազատ արձակվելու գործընթացի մեջ է, բայց սղության պատճառով ժամանակի, երևույթը հետաձգվեց: Մենք համոզված ենք, որ ոչ հեռավոր ապագայում Մանուկյանը կլինի ազատության մեջ: Փնտրել որևէ մութ ծալքեր այնտեղ, որտեղ չկան, պետք չէ»,- նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս