2 համագյուղացուն դանակահարածը ՝ կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի լույս 27-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում Տավուշի մարզի Հաղարծին գյուղում, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի մոտ վիճաբանություն էր եղել մի կողմից 4 երիտասարդների, մյուս կողմից`1997թ. ծնված երիտասարդի միջեւ: Բոլորը Հաղարծնի բնակիչներ են: 1997թ. ծնված երիտասարդը դանակահարել է 1989թ. ծնված երկու հաղարծնեցիներին: Վիրավորներից մեկի վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է Դիլիջանի ԲԿ-ում: Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները բացահայտել են հանցագործությունը: Դանակահարության պատճառը համագյուղացի աղջկա առնչությամն խանդն է, վեճը եղել է դանակահարողի եւ 4 հոգանոց խմբի անդամներից մեկի միջեւ: Վերջինս դանակահարվածներից չէ: Դանակահարող երիտասարդը փախուստի է դիմել:

Ոստիկանները միջոցներ են ձեռնարկել նրան հայտնաբերելու համար: Օգոստոսի 31-ին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 1-ին ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է ոստիկանություն: Նա կալանքի տակ է, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության, Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս