Ռուսերենի եւ աշխարհագրության մասնագետ ուսուցիչների պակաս կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում բարձրագույն մանկավարժական կրթությամբ ուսուցիչների պակաս կա Այդ մասին սեպտեմբերի 4-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում, 2017-2018 ուսումնական տարվա արդյունքների եւ նոր ուսումնական տարվա հիմնախնդիրների վերաբերյալ իր զեկույցում նշել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանը: Նա հայտնել է, որ դպրոցների ուսուցչների թափուր տեղերի համալրման հարցը իրենք փորձում են լուծել համագործակցելով ,Դասավանդիր, Հայաստանե հիմնադրամի հետ:

Մ. Ղազումյանին հարցրի, թե մարզի որ դպրոցներում, որքան թվով ուսուցիչների պակաս է զգացվում:

Նա ասաց, որ մարզի բոլոր դպրոցներում ուսումնական ծրագրով նախատեսված առարկաները դասավանդվում են,խնդիր կա որոշ դպրոցներում աշխատող ռուսաց լեզվի եւ գրականության ու աշխարհագրության ուսուցիչներին բարձրագույն մասնագիտական կրթությամբ ուսուցիչներով փոխարինելու : Մ. Ղազումյանի խոսքերով`իրենք պետք է ճշտեն, թե մարզի դպրոցներում բարձրագույն մասնագիտական կրթությամբ քանի ուսուցչի պահանջ կա: Մ. Ղազումյանը հայտնեց, որ ,Դասավանդիր, Հայաստանե հիմնադրամի միջոցով լուծվում է մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցները ուսուցչական կադրերով համալրելու խնդիրը:

Ոսկան Սարգսյան




Լրահոս