Պարոն Շարմազանով, ինչու՞ անմիջապես ուրացաք գեներալին. Մանվել Գրիգորյանի փաստաբանն արձագանքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբանի արձագանքը Շարմազանովի հայտարարությանը` կապված Մանվել Գրիգորյանի քրեական գործի հետ:

«Քիչ առաջ տեղեկացել եմ, որ ԱԺ փոխնախագահ Շարմազանովը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի քրեական գործին, հայտարարել է, որ. «.. ապացուցե՞լ եք տուշոնկա-մուշոնկեն, ո՞ր իրավունքով է վարչապետը կանգնում հայտարարություններ անում» և այլն…:

Նման հայտարարությամբ փորձելով քաղաքական երանգ տալ Մ.Գրիգորյանի քր.գործին` դիտում եմ անթույլատրելի:

Որտե՞ղ էիք, պարոն Շարմազանով, երբ ամիսներ առաջ այդ հայտարարությունը վարչապետն արեց, ինչու՞ անմիջապես հայտարարությունից հետո ուրացաք գեներալին և ի՞նչ քաղաքական դիվիդենտներ եք ցանկանում շահել` քաղաքականացնելով այս գործը, երբ այն գտնվում է նախաքննության փուլում:

Նմանատիպ հայտարարությունը դիտում եմ ժամանակավրեպ, էժանագին և հայցում եմ Ձեր հոգնած ժամկետանց քաղաքական խաղերում քրեական գործը չքաղաքականացնել»:

Լևոն Բաղդասարյան




Լրահոս