ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ:
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին նշանակել գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Կամո Քոչունցը ազատվել էր զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի զբաղեցրած պաշտոնից:
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Քոչունցը ՊՆ-ից դուրս էր եկել այն պատճառով, որ այլ գերատեսչությունում է գնում աշխատելու: Եվ ահա նա գնաց իր նախկին ղեկավար` Մովսես Հակոբյանի մոտ: