Վթարի հետևանքով դադարեցվել է Շիրակի մարզի մի շարք գյուղերի գազամատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես  տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ լրատվական ծառայությունից, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարի հետևանքով սեպտեմբերի 7—ին դադարեցվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր, Քարակերտ, Լանջիկ, Աղին, Սարակապ, Ձիթհանքով, Հայկաձոր, Իսահակյան, Ջրափի, Բագրավան, Անիպեմզա գյուղական համայնքների և Մարալիկ քաղաքի Անի կայարան թաղամասի, ինչպես նաև Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Աշնակ, Դաշտադեմ, Դավթաշեն, Իրինգ, Կաթնաղբյուր, Շղարշիկ, Եղնիկ, Ակունք, Մաստարա, Թաթուլ, Արտեմի, Արագածավան, Զարինջա, Ցամաքասար, Հացաշեն, Սուսեր, Ներքին Արփի գյուղական համայնքների, տարածաշրջանի 5 ԱԳԼՃԿ-ների և Հիդեն Գոլդ ՍՊԸ-ի գազամատակարարումը:

Իրականացվում են վթարավերականգնման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կվերականգնվի գազամատակարարումը։




Լրահոս