Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է կանադահայ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին եւ նրա տիկնոջը՝ դերասանուհի Արսինե Խանջյանին:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու առթիվ եւ համոզմունք հայտնել, որ հայրենիքի հետ նրանց կապը կշարունակի մնալ սերտ եւ ամուր: