Սեպտեմբերն աշնան առաջին ամիսն է, որն ընդունակ է ուրախացնել և՛ հիանալի եղանակով, և՛ սեզոնային սննդամթերքներով: Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել այն 5 մթերքները, որոնք օգտակար են օրգանիզմին
Ընկույզ
Այս մթերքը պարունակում է բավարար քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք բարելավում է սրտի և անոթների աշխատանքը և երկարացնում կյանքը: Ընկույզը նաև բարլավում է ուղեղի աշխատանքը:
Խնձոր
Խնձորը պարունակում է գրեթե բոլոր անհրաժեշտ վիտամինները: Սակայն, գիտնականների պնդմամբ, խնձորը հարկավոր է ուտել անմիջապես քաղելուց հետո, քանի որ գնալով վիտամիններն աստիճանաբար պակասում են:
Դդում
Դդմի միջուկը շատ օգտակար է, քանի որ պարունակում է C վիտամին: Այն պարունակում է նաև B վիտամին, որը բարձրացնում է տոնուսը և տրամադրությունը, օգնում հաղթահարել անքնությունն ու հոգնածությունը: Իսկ A վիտամինի պարունակությունն արդյունավետ է նաև մաշկի և մազերի համար, նվազեցնում է ծերացման նշանները: Խորհուրդ է տրվում քնելոց առաջ խմել դդմի հյութ, որը հանգստացնում է նյարդային համակարգը:
Խաղող
Այն պարունակում է B խմբի շատ վիտամիններ, մեծ քանակությամբ բջջանյութ, պեկտին, որոնք բարելավում են արյան վիճակը և կարգավորում բոլոր օրգանների աշխատանքը:
Մեղր
Պարունակում է շատ վիտամիններ, կալիում, կալցիում, երկաթ, ինչպես նաև բնական հորմոններ: Հատկապես խորհուրդ է տրվում տրամադրության բարձրացման համար: