Վերջին տարիներին Երեւանում թափառող շների խնդիրը սկսել է շատ մտահոգել հանրությանը: Տեղեկացնենք, որ թափառող շների դեմ պայքարի ծրագիրն իրականացնելու համար Երեւանի քաղաքապետարանի պատվերով պետական գնումների գործակալության մրցույթով պետական բյուջեից տարեկան ավելի քան 114 մլն դրամ է հատկացվում «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին: Այս տարի եւս ընկերությանը գումար է տրվել, սակայն «Յունիգրաֆ Իքս»-ը ծառայությունը մատուցել է մասնակի: Վերջերս էլ դադարեցվել է քաղաքապետարանի հետ պայմանագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով մրցույթներ հայտարարվել են դեռեւս 2006 թվականից: Բայց 2009 թվականից սկսած` հայտարարված բաց ընթացակարգերին մասնակցելու համար մշտապես հայտ է ներկայացրել միայն «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն եւ բնականաբար հաղթող ճանաչվել:
Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։