ԿԸՀ-ի դիմաց այսօր պահանջել են Տիգրան Մուկուչյանի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր բողոքի ակցիա է եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց: Մի խումբ մարդիկ բողոքի միջոցով պահանջել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը:  Նրանց թվում էր նաեւ Անդրիաս Ղուկասյանը, ով նշեց, որ  Մուկուչյանի հրաժարականի պահանջը ներկայացվել է դեռ մեկ ամիս առաջ:

«Տիգրան Մուկուչյանի հրաժարականը անհրաժեշտություն է: Սա քաղաքական խնդիր է: Մարդիկ, ովքեր ղեկավարում են ԿԸՀ-ն, պետք է հրաժարական տան: Հայաստանում չեն կարող անցկացվել ընտրություններ՝ նախկին հանձնաժողովներով, իսկ Տիգրան Մուկուչյանն այդ համակարգի սիմվոլն է»,- նշեց Ղուկասյանը` հավելելով, որ  ԿԸՀ նախագահի հրաժարականի պահանջը հանրային է:




Լրահոս