Շիրակում գյուղապետը աշնանացան ցորենի սերմնացու բաշխելիս խոշոր չափերի հափշտակություն է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Իսահակյան համայնքի ղեկավարը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արտավազդ Արսենյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2012-2016թթ. ընթացքում, զբաղեցնելով Իսահակյանի գյուղապետի պաշտոնը, ցորենի սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Իսահակյան համայնքի բնակիչներին աշնանացան ցորենի սերմնացու բաշխելիս իր պաշտոնեական դիրքը օգտագործելով` կատարել է կեղծիք եւ յուրացնելու եղանակով հափշտակել խոշոր չափերի` 2 միլիոն 812 հազար դրամ:

Մեզ հայտնի դարձով, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ երրորդ կետերով` յուրացնելը կամ վատնելը , որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:




Լրահոս