Վթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ռ. Թ. ծնված 1959թ.) ավտոմեքենան երթևեկելի հատվածում կողաշրջվել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է «Վաղարշապատի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս