Ոստիկանները գրպանահատի են բերման ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 7-ի երեկոյան, ինչ-որ մեկն օգտվելով երթուղային ավտոբուսի նեղվածքից` մի կնոջ պայուսակից դրամապանակ էր հափշտակել, որի մեջ փող կար:

Դեպքից րոպեներ անց տուժողը ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել, պատմել եղելությունը, բայց հրաժարվել էր հաղորդում տալուց:
Իրավապահները ճշտել էին վնասի չափը, անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 19:00-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Երևանի Արին-Բերդ փողոցի բնակիչ Լևոն Ա-ին:
Կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն և բաց թողնվել:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս