Կերակի սոդան բաղադրիչ է, որը մենք բոլորս ունենք տանը և օգտագործում ենք տարբեր նպատակներով: Այն կարելի է օգտագործել ինչպես՝ բուժական, այնպես էլ՝ կոսմետիկ նպատակներով:
Սոդան լայնորեն օգտագործվում է կոսմետիկ միջոցներում, բայց այն կարող է նաև օգտակար լինել, եթե օգտագործենք հենց միայն սոդան:
Ահա դեմքի համար հիասքանչ դիմակի բաղադրատոմսը
Սա դեմքի համար տնական դիմակի պատրաստման պարզ միջոց է: Այն թանկ չէ և չի կարող առաջացնել վնասակար հետևանքներ: Այս դիմակը կօգնի Ձեզ ազատվել աչքերի տակի մուգ շրջանակներից, կփոքրացնի Ձեր այտուցված կոպերը և աչքերի տակի պարկերը:
Բաղադրիչներ
1. Կերակի սոդա – 1 ճ/գ
2. Օրգանիկ երիցուկի թեյ – 1 բաժակ
Պատրաստումը
Նախ Դուք պետք է մեկ բաժակ թեյ պատրաստեք օրգանիկ երիցուկից: Թողեք, որ այն սառչի, և համոզվեք, որ այն գոլ է: Դրանից հետո այնտեղ ավելացրեք կերակրի սոդա: Խառնուրդով պատրաստեք բամբակյա թրջոց և դրեք աչքերի տակ: Թողեք 15 րոպե: Դրանից հետո լվացեք աչքերը ջրով և եթերային յուղ քսեք: Ամենալավը կոկոսի յուղն է: Այս դիմակը պետք է օգտագործել ամեն օր: Այն կվերակենդանացնի Ձեր մաշկը և կվերացնի յուրաքանչյուր պրոբլեմ: