Մեր մրցակիցների մեջ չկան հակահեղափոխականներ, սև, մութ ուժեր. ԲՀԿ ավագանու թեկնածուներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլի ասուլիսով հանդես եկան ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին եռյակի անդամները՝ Նաիրա Զոհրաբյանը, Պետրոս Ղազարյանը և Արման Աբովյանը: Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում նշեց, թե վաղվանից երևանցուն կներկայացնեն՝ ինչպես են տեսնում Երևանի զարգացումը:

Զոհրաբյանն ընդգծեց, որ Երևանում խնդիրները շատ են և որպես օրինակ բերեց տրանսպորտի կատաստրոֆիկ վիճակը, Երևանի վնասված թոքերը և այլն: Իսկ ԲՀԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականում գտնվող Պետրոս Ղազարյանը նշեց, որ կարևոր է՝ ինչպես կանցնեն ընտրությունները:

«Վաղն սկսում է քարոզարշավը, մի քանի ուժեր մեկնաբանություններ արեցին, որոնք ուղղված չէին սիրո և համերաշխության մթնոլորտում ընտրություններ անցկացնելուն, իսկ մենք ցանկանում ենք ընտրություններն անցկացնել համերաշխ, մրցակցային մթնոլորտում՝ ազատ, արդար»,- ասաց նա:

Նրա խոսքով,  իրենց մրցակիցների մեջ չկան հակահեղափոխականներ, սև, մութ ուժեր, ռևանշիստներ:  Թեկնածուներից Արման Աբովյանն էլ նշեց, թե կկարողանան ամեն երևանցու հասցնել այն խնդիրների լուծման եղանակները, որոնց մասին խոսում են:




Լրահոս