Սեպտեմբերի 10-ը Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի սեպտեմբերի 10-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի հետ համատեղ, նշում է Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը (World Suicide Prevention Day), որի նպատակն է խրախուսել և աջակցել ամբողջ աշխարհում ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված գործողություններին:

Կյանքի և աշխատանքի ժամանակակից տեմպերը, ինչպես նաև բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ, հանգեցնում են նրան, որ մարդն ինչ-որ պահի որոշում է հանցագործություն գործել իր իսկ դեմ:

Ըստ վիճակագրության՝ միջինում բռնի մահվան դեպքերի կեսը բաժին է ընկնում ինքնասպանություններին: ԱՀԿ տվյալներով՝ ինքնասպանությունների արդյունքում մահվան դեպքերի թիվը տարեկան մոտենում է 1 մլն-ի: Միտումն այնպիսին է, որ մինչև 2020-ը ինքնասպանությունների թիվը, ըստ ամենայնի, կաճի մեկ ու կես անգամ:

Ինքնասպանությունը գլոբալ հարց է համաշխարհային առողջապահության համար: Դրանց թվով աշխարհում առաջատար են զարգացած երկրները, հատկապես՝ Արևելյան Եվրոպան: Ճապոնիայում տարեկան ինքնասպան է լինում մոտ 30 հազ. մարդ: Ամենացածր ցուցանիշն ունեն լատինամերիկյան պետություններն ու իսլամական երկրները:

Աֆրիկայում վիճակագրական տվյալներ բացակայում են:

Հայաստանում 2012թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին արձանագրվել են ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 740 դեպքեր. 2011թ. համեմատ ցուցանիշն աճել է 14.4%-ով: Ինքնասպանության փորձ իրականացնողների 39%-ը բաժին է ընկնում 18-29 տարեկան երիտասարդներին:Ինքնասպանություն գործած և ինքնասպանության փորձ կատարողների ամենամեծ խումբը գործազուրկներն են՝ 48% և 58% համապատասխանաբար:




Լրահոս