Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին։
Քվեարկությունից հետո Պուտինը լրագրողներին ասել է, թե ակնկալում է, որ Մոսկվայի կառավարման ներկայիս ոճը կպահպանվի նաև ապագայում։
«Ես ակնկալում եմ, որ այս ոճը [Մոսկվայի կառավարման]» կպահպանվի մոտակա հետանկարում»,- ընդգծել է նա։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Պուտինը նաև նկատել է, որ Մոսկվայի նման մեգապոլիսներում, որոշակի խնդիրների լուծումից հետո գոյանում են մյուսները։ «Դա անխուսափելի է, որովհետև կյանքը նորանոր խնդիրներ է դնում: Սակայն Մոսկվան զարգանում է լավ տեմպերով և լավ որակով»։