
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանն այսօր ամփոփեց վերջին երեք ամսում իրականացված աշխատանքները։
Այսպես, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին իրականցվել է 619 համալիր հարկային ստուգում և առաջադրվել է լրացուցիչ 13.5 մլրդ դրամի պարտավորություն։ Ըստ ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային ստուգումների քանակը նվազել է շուրջ 16 տոկոսով։ Չնայած ստուգումների քանակի նվազմանը՝ ակտերով արձանագրված գումարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.5 մլրդ դրամով։