Ռուսական սպառազինության մատակարարումները կշարունակվեն. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Коммерсантъ-ի նտված հարցազրույցում անդրադարձել է նաև ռուսական սպառազինության մատակարարումներին:

Լրագրողի հարցին` արդյո՞ք դրանք կշարունակվեն, Փաշինյանը պատասխանել է. «Պայմանավորվել ենք, որ ռուսական սպառազինության մատակարարումները շարունակվեն»:

Լրագրողի դիտարկմանը` արդյո՞ք դա կլինեն վարկով մատակարարումներ, Փաշինյանը դրական պատասխան է տվել: «Այո, վարկով: Սակայն կքննարկենք նաև այլ հնարավորություններ: Դա շատ կարևոր համագործակցություն է: Կարծում եմ` մենք այդ ոլորտում ոչ մի խնդիր չենք ունենա»,- ասել է ՀՀ վարչապետը:




Լրահոս