«Լույս» դաշինքի ավագանու թեկնածու Թեհմինա Վարդանյանը Երևան քաղաքում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է համարում աղբահանությունը, տրանսպորտի վիճակը, ինչպես նաև առողջապահական բլոկը: Միևնույն ժամանակ Վարդանյանը դրական որակեց նախորդ իշխանությունների կողմից պատչրաստված՝ տրանսպորտային վիճակը բալերավող դրույթները, որոնք պետք է իրականացվեին այս տարի: Հարցին՝ որն էր պատճառը, որը չէր ստացվում նախորդ իշխանությունների մոտ, նա նշեց.
«Ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը, ֆինանսական միջոցների բաշխումը: Բազմաթիվ թերի կետեր կային բյուջեում, անտեղի ծախսեր՝ հասարակական զուգարաններից մինչև ավագանու անդամների հասարակական կազմակերպություններին տրվող գումարներ»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: