Մազերի, հոնքերի և թարթիչների աճն արագացնելու լավագույն և հեշտ միջոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոսմետիկ միջոցների հաճախակի օգտագործումը բացասաբար է ազդում մազերի և հոնքերի աճի վրա, իսկ գեղեցիկ և երկար վարսեր ցանկանում են ունենալ բոլորը: Ձեզ ենք առաջարկում մի պարզ միջոց, որը կարագացնի մազերի աճը:

Բաղադրություն

• 20 մլ գերչակի յուղ
• 15 մլ ավոկադոյի յուղ
• 5 մլ կոկոսի յուղ

Կոկոսի յուղը հալեցրեք ջրի գոլորշու վրա: Ապա 50 մլ-անոց տարայի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները:

Ստացված խառնուրդը քնելուց առաջ քսեք թարթիչներին: Այս խառնուրդն ամրապնդում է մազարմատները: Հոնքերը հաստացնելու համար հոնքերի մոտ մաշկին քսեք այս խառնուրդից: Իսկ մազերի համար՝ մազերը լվանալուց 20-30 րոպե առաջ խառնուրդը քսեք մազերին:

Մազերը փայլ կստանան, էլաստիկ և փափուկ կդառնան: Շաբաթական 1-2 անգամ խառնուրդը քսեք մազերին, թողեք մնա 30 րոպե: Հենց այսպես, այս բուժիչ խառնուրդը լավացնում է մազերի աճն ու որակը:




Լրահոս