ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Նիկոլ Փաշինյանը խառնվեր, Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ չէր լինի․ Արմեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առաջին օրը իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց «Լույս» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է։ Երեկ նախընտրական ծրագրի ներկայացմանը ներկա էր նաեւ Արմեն Սարգսյանը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբայրը, ով գրեթե միշտ իրեն հեռու է պահել քաղաքական գործընթացներից եւ չի եղել կուսակցական, սակայն երեկ հայտարարեց, թե արդեն «Լույս»-ի համակիրն է։ «Ժողովուրդ» օրաթերթը Արմեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչ է փոխվել եւ ինչու որոշեց սատարել այդ թիմին։ «Իմ տրամաբանությունն ու ինտուիցիան թույլ է տալիս մտածել, որ դաշինքն ունի հիանալի թեկնածու։ Ես չեմ սիրում գնալ պարտության կամ միջակության։ Արտակն իմ մարտական ընկերն է, որի հետ ես պատերազմ եմ անցել»,- նշեց նա։

Միեւնույն ժամանակ Արմեն Սարգսյանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանն ու նոր իշխանությունների կողմից արված բացահայտումներին, Արմեն Սարգսյանը նշեց, թե կային զարմացնող բացթողումներ, կային եւ ոչ։ «Ես վարչապետի հետ համամիտ եմ, եթե նա խառնվեր իրավական դաշտին, Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ չէր լինի։ Ես բավարարված եմ Նիկոլ Փաշինյանի պատասխանով», – նշեց նա։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս