Հեղափոխությունը 2013-ի պայքարի հանգրվանն է, և այն դեռ կիսատ է. Րաֆֆի Հովհաննիսյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի Ազնավուրի հրապարակից երեկ մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ «Ժառանգության» ավագանու ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեց` արդյոք նա ունի՞ ժողովրդի նախկին վստահությունը, ինչ 2013թ. էր, սա այն բանից հետո, երբ նա ասում էր, որ նախագահական ընտրությունները կեղծ են, եւ պատրաստվում է գնալ մինչեւ վերջ արդարության հասնելու համար, սակայն պայքարը ձախողվեց:

«2013-ին հաջողված պայքար ենք ունեցել եւ այդ պայքարը շարունակել ենք մինչեւ վերջ: Իսկ եթե մինչեւ վերջ ասելով նկատի ունեք արյուն թափվելը, ապա, այո, փաստորեն չգնացինք մինչեւ վերջ: Որովհետեւ յուրաքանչյուրի կյանքը թանկ է: Ասեմ,որ հեղափոխությունը նաեւ այդ պայքարի հանգրվանն է: Եվ այն դեռ կիսատ է: Մենք բոլորս պիտի հասնենք նրան, որ դա ամբողջական դառնա»,- պատասխանեց պարոն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողված պայքարն ավարտվեց այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ «զորավար» Վովա Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդում աղոթքով:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս