ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է չորրորդ նստաշրջանի առաջին քառօրյայի հերթական նիստը: Քննարկվելու է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը:
89 կողմ ձայներով ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց 89 կողմ ձայներով, դեմ, ձեռնապահ չկար:
Կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը նույնպես ընդունվեցին 89 կողմ ձայներով:
Ընդունվեցին մի շարք օրենքներ ևս: