«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ սևերի և սպիտակների բաժանման հետ և որ երևանցին պետք է միայն մեկ ուժի ձայն տա: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե երևանցին պետք է ազատ ընտրի, քանի որ քսան տարվա մեջ առաջին անգամ ազատ ընտրություններ կլինեն: Հովհաննիսյանը նշեց, թե դեմ է Նիկոլ Փաշինյանի և իր թիմի մարտավարությանը, ովքեր կարծում են, թե այլ մրցակից չունեն:
«Չենք ուզենա, որ պատմությունը կրկնվի: Շատ ափսոս, որ ժողովրդավարությունը դառնա մեկ կուսակցության իշխանություն:
Մենք ուզեցինք համատեղ մոտեցում, բայց չստացվեց: Հրապարակավ բարևում ենք Նիկոլ Փաշինյանին, բայց վերջին ամիսներին բովանդակային քննարկում չի եղել»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: