
Այսօր «Լույս» դաշինքը պետք է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարան մուտք գործեր, սակայն մինչ այդտեղ հասնելը զրուցել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հետ և եկել այն եզրակացության, որ դա կդիտվեր օրենքի խախտում: Ապա հրաժարվել են այդ մտքից ու որոշել այլ կերպ քարոզարշավ անել:
Այսօր ArmLur.am-ի հետ զրույցում Դավիթ Խաժակյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններն ամենևին չեն վերաբերում իրենց դաշինքին: Խաժակյանի խոսքով, եթե իրենք դառնան ավագանու անդամներ, սակայն ոչ առաջին հորիզոնականով, կպաշտպանեն «Իմ քայլ» դաշինքից առաջադրված թեկնածու Հայկ Մարությանին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: