Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ իր և ՀՔԾ պետի ձայնագրությունն իրական է և այդ խոսակցությունը եղել է նրանց մասնակցությամբ:
«Շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է մեր խոսակցությունը: Դա մտահոգիչ փաստ է: Կլինի ուսումնասիրություն, թե ով է դա արել, արդեն քրեական գործ է հարուցված: Ինչ վերաբերում է մեր խոսակցությանը, դա եղել է Ռոբերտ Քոչարյանի ՝ վճիռը կայացբելու օրը, լսել եք, գիտեք՝ ինչի մասին է: Ուղղակի ուզում եմ ասել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջև կանգնած են եղել երկրորդ նախագահն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, պետք էր համոզվել, որ այս գործում որևէ թերացում չկա:
Եղել է զուտ իրավաբանական քննարկում: Այն պայքարը, որ սկսել ենք, շարունակելու ենք, ոչ մի խոչընդոտ չի կարող լինել, Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են հետ և այդ պրոցեսն անկասելի է»,- նշեց նա:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: