«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն:
«Gazzetta dello Sport»-ը հաղորդում է, որ միլանյան ակումբն Իկարդիին մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր է առաջարկել: Նոր համաձայնագրով 25-ամյա ֆուտբոլիստը տարեկան կստանա 5-6 միլիոն եվրո աշխատավարձ: Աղբյուրը գրում է, որ կողմերը համաձայնության են հասել պայմանագրի հիմնական կետերի շուրջ, և այժմ հստակեցվում են հնարավոր բոնուսների վերաբերյալ կետերը:Սպասվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում «Ինտերը» պաշտոնապես կհայտարարի պայմանագրի երկարաձգման մասին:
Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իկարդին մասնակցել է 2 հանդիպման, դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: Ա Սերիայի 3-րդ տուրից հետո միլանյան թիմը վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: