Ռեյդ չկա. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ասֆալտին պառկեցնելու հրահանգ տվեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Իմ քայլը» դաշինքի՝ Դավթաշեն վարչական շրջանում անցկացվող հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր ոստիկանապետին ու ԱԱԾ պետին «ռեյդեր իրականացնելով» զինաթափել ապօրինի զինված խմբավորումները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ առանց հիմքի որեւէ մեկին չեն կարող «պառկացնել»:

«Ռեյդ հասկացություն օպերատիվ հետախուզական եւ հետաքննական գործունեության մեջ չկա, դա մնացել է 90-ականների սկզբից, երբ ոստիկանությունը ինչ որ բաներ էր կազմակերպում զինաթափելու «ֆիդայական խմբերին»: Իսկ ինչ վերաբերում էր պառկացնել ասֆալտին դա երեւի հուզական արտահայտություն էր քաղաքական, հռետորական հրապարակային ոճի, բնականաբար, դա նույնպես գոյություն չունի. դա հատուկ ֆիզիկական ուժի գործադրում է, երբ ձերբակալվող անձից ակնկալվում է ինչ-որ վտանգավոր դիմադրություն»,- ասաց նա:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս