ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը վարչապետին արդեն զեկուցել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հրահանգեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել: «Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների և արդյունքների մասին»,- հրահանգել էր Փաշինյանը:

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղեյանը նշեց, թե հենց երեկ` վարչապետի կողմից պահանջված ժամկետում ԱԱԾ տնօրենն ու ՀՀ ոստիկանապետը Փաշինյանին զեկուցել են կատարված աշխատանքների մասին: Եղոյանը նշեց, թե երեկվանից դա է միակ զեկույցը եղել և հենց սահմանված ժամկետում:

Միևնույն ժամանակ Եղոյանը նշեց, թե այս պահին հրապարակայնացնելու անհրաժեշտ տեղեկություն առկա չէ, սակայն լինելու է և ըստ հերթականության:




Լրահոս