Հայաստանում Beeline-ի աշխատակիցները Հանքավանում մասնակցում են հերթական Digithon-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանքավանում Հայաստանում Beeline-ի աշխատակիցների մասնակցությամբ մեկնարկեց Digithon 2018-ը։

Digithon–ի շրջանակում Beeline-ի տարբեր մասնաճյուղերի աշխատակիցները ստեղծում են նորարարական թվային ծառայությունների նախատիպեր: Այս տարի կորպորատիվ թվային մարաթոնի հայաստանյան փուլում մասնակցում է 4 թիմ։ Որպես Digithon 2018-ի թեմաընտրված է տվյալների դրամայնացումը, որը հեռահաղորդակցության ոլորտի արդիական հարցերից է։

Աշխարհում հայտնի hackathon–ների նման, Digithon-ը տևում է 24 ժամ։ Այդ ընթացքումթիմերը պետք է մշակեն իրենց լուծումների նախատիպերը: Բոլոր թիմերին իրենց խորհուրդներովօգնում են հատուկ ընտրված մենթորները՝ ընկերության ՏՏ, մարքեթինգի և կոմերցիայի մասնագետները։ Արդյունքները գնահատում է ժյուրին, որի կազմում Beeline-ի ղեկավարներն են, իսկ նախագահը՝ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն է։

«Beeline-ում մենք միշտ խրախուսում ենք նորարարությունը և ակտիվությունը։ Մեզ մոտ աշխատում են հիանալի մասնագետներ, և մենք պետք է նրանց համար ստեղծագործական մթնոլորտապահովենք։ Այս մրցույթի նպատակը մի կողմից տարբեր բաժինների աշխատակիցներին ընդհանուր խնդրի շուրջ միավորելն է, մյուս կողմից՝ նոր գաղափարներ մշակելն է, որպեսզի մեր հաճախորդներին կարողանանք էլ ավելի պարզ ու հարմար ծառայություններ մատուցել», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ հայաստանյան փուլի հաղթող թիմը կմասնակցի Գլոբալ Digithon-ին Ամստերդամում, ուրտեղ գտնվում է ՎԵՈՆ խմբի գլխամասային գրասենյակը։




Լրահոս