ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին կայցելի Նյու Յորք և կմասնակցի ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա, նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց մասին ավելի ուշ կհաղորդվի։