«Ալ Քաիդա»-ի պարագլուխը պատերազմի է կոչել ԱՄՆ-ի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Այման ազ Զավահիրին դիմել Է մուսուլմաններին՝ պատերազմի կոչելով ԱՄՆ-ի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mirror թերթը:

«Ամերիկան թիվ մեկ թշնամին Է մուսուլմանների համար»,-հայտարարել Է ազ Զավահիրին 30-րոպեանոց ելույթում՝ 14 հիմք թվարկելով ջիհադի համար:

Այն բանի հիմնական վկայությունը, որ Միացյալ Նահանգները մնում Է իրենց գլխավոր թխնամին, խմբավորման պարագլուխը նշել Է Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ:

«Ալ Քաիդա»-ի տեսաուղերձը հրապարակվել Էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 17-րդ տարելիցի օրը: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները մահապարտների կողմից իրականացվել են ԱՄՆ-ում: «Ալ Քաիդա» կազմակերպության անդամների կողմից կատարված ահաբեկչության հետեւանքով զոհվել Է գրեթե 3 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս