Տիգրան Աբգարյանի մայրը` ՀՔԾ պետի բացահայտումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը կրկին մանրամասներ հայտնեց 2008 թվականի դեպքերի մասին: «Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Մենք ունենք հստակ ապացույցներ։ Դա եղել է, երբ Ռոբերտ Քոչարյանը արդեն արտակարգ դրություն էր հայտարարել։ Այսինքն` հրազենային վիրավորում ստացած որեւէ զինծառայող չկար։ Մեր տարբերակը, որ սա արվել է նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերը, թե արտակարգ դրություն մտցվել է, որովհետև արդեն եղել են զոհվածներ, հաստատվի, ճիշտ է»,-ասաց նա։

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց ՀՔԾ պետի բացահայտումների մասին մեկնաբանություններ ստանալ նաեւ Տիգրան Աբգարյանի հարազատներից: Սակայն նրա ծնողները չցանկացան որեւէ տեսակետ հայտնել: «Ես ինձ հիմա լավ չեմ զգում եւ չեմ կարող որեւէ բան ասել։ Ցանկություն էլ չունեմ խոսելու այդ գործի մասին»,-ասաց Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը:




Լրահոս