«Ռեյդ հասկացությունը մնացել է 90-ականների սկզբից». ինչ է ենթադրում Նիկոլ Փաշինյանի հրահանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Իմ քայլը» դաշինքի՝ Դավթաշեն վարչական շրջանում անցկացվող հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր ոստիկանապետին ու ԱԱԾ պետին «ռեյդեր իրականացնելով» զինաթափել ապօրինի զինված խմբավորումները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ առանց հիմքի որեւէ մեկին չեն կարող «պառկացնել»: «Ռեյդ հասկացություն օպերատիվ հետախուզական եւ հետաքննական գործունեության մեջ չկա, դա մնացել է 90-ականների սկզբից, երբ ոստիկանությունը ինչ որ բաներ էր կազմակերպում զինաթափելու «ֆիդայական խմբերին»:

Իսկ ինչ վերաբերում էր պառկացնել ասֆալտին դա երեւի հուզական արտահայտություն էր քաղաքական, հռետորական հրապարակային ոճի, բնականաբար, դա նույնպես գոյություն չունի. դա հատուկ ֆիզիկական ուժի գործադրում է, երբ ձերբակալվող անձից ակնկալվում է ինչ որ վտանգավոր դիմադրություն»,- ասաց նա:




Լրահոս