Երեւանի ավագանու քարոզարշավի եւ երեկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի հեռախոսազրույցի հրապարակայնացման ֆոնին երկրորդ պլան էր մղվել խորհրդարանի աշխատանքը: Եվ սա այն դեպքում, երբ երեկ խորհրդարանում կարեւոր հարցեր են քննարկվել, 27 նախագիծ է ընդունվել: Բացի այդ, կայացել են Կենտրոնական բանկի խորհրդի անդամի եւ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրություններ:
Հետաքրքիր է, որ 21 հարց ընդունվել է առանց դեմ կամ ձեռնպահ ձայների եւ միայն տարբերվող քվեարկություն է եղել մեկ նախագծի շուրջ: Խոսքը «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցին է վերաբերում, որը ընդունվել է 68 կողմ, դեմ 4, ձենռպահ 19 ձայներով: