Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը երեկ համատեղ ասուլիսի ժամանակ մարտի 1-ի իրադարձությունների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ աղմկահարույց բացահայտում ներկայացրին:
Մարտի 1-ի պատասխանատուները
Երեկ ասուլիսի ժամանակ ՀՔԾպետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց, թե քննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի մեկի միջոցառումներին, այլ բանակը կրակել է: Բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ եւ իրենքկոնկերտապացույցներունեն: Նա նոր մանրամասներ բացահայտեց Մարտի մեկի քրեական գործի վերաբերյալ:
Նախ՝ 1. ՀՀ ԶՈՒ զինծառայողներն ինքնաձիգերից կրակ են արձակել Լեո փողոցիշենքերի, պատշգամբների ուղղությամբ, երբ այդ պատշգամբներից վառվող շիշ է նետվել:
2. 0038 հույժ գաղտնի հրամանից հետոորոշվել է Երեւանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, ինչի հետեւանքով սահմանում կանգնած զինվորները հերթապահել են առանց հերթափոխի եւ արդյունքում ստեղծվել են շատ վտանգավոր իրավիճակներ, եղել է նաեւ դիվերսիա:
3. նախկին պաշտոնյաները, օլիգարխները բանակի զինվորներին գումար են տվել՝ իրենց ունեցվածքը, քաղաքական նկրտումները պաշտպանելու համար:
ՀՔԾ պետն ասաց, որ այդ գումարները հանվել են կոնկրետ պաշտոնյաների անձնական հաշիվներից՝ մոտ 180 միլիոն դրամ, իսկ այդ պաշտոնյաների ու օլիգարխների անունները նա նույնպես խոստացավ հրապարակել:
4. Մարտի մեկի արյունալի դեպքերի ժամանակ զոհված Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն մտցրել էր արտակարգ դրություն, բայց որեւէ այլ զոհ չկար:
Երեկխոսք գնաց մարտի 1-ի օրերին ՀՀ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի մասին եւս: Սասուն Խաչատրյանը հիշեցրեց, որ մարտի 1-ի երեկոյան Սեյրան Օհանյանը հանդես էր եկել հրապարակային հայտարարությամբ ու ասել, որ «բանակը մասնակցելու է արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը եւ քաղաքացիների կողմից արտակարգ ռեժիմի ցանկացած խախտում արժանանալու է համարժեք, կոշտ արձագանքի»։ Խաչատրյանը նշեց նաեւ,որ սա իրենք համարում են քրեաիրավական գնահատականի արժանի արարք։
«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` քայլեր ձեռնարկելու եք, որ Սեյրան Օհանյանը չհեռանա երկրից, Խաչատրյանը կարճ պատասխանեց, թե արդեն ձեռնարկել են: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց նաեւ Սեյրան Օհանյանին, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Մինչ այդ, Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ այս բոլոր հանգամանքները ապացուցված եւ հիմնավորված են քրեական գործինյութերով:
Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը
Ասուլիսի ժամանակ մյուս բացահայտումներն արդեն վերաբերում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքին: Նա նշեց, որիրենք փաստերով կխոսենեւ կասեն, թե ովինչունի. «Կհրապարակենք՝ ոնցէ ձեռք բերելԿոնգրես հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում ու մնացած ունեցվածքը: Ունենքցուցմունք, հիմնավոր ապացույցներ: Ունենք սխեմա, թե ինչպես է գալիս եւ հասնում, եւ Քոչարյանի ընտանիքը դառնում վերջնական սեփականատեր: Գիտենք՝ այդ գումարը ինչպես փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին», – նշեց նա` հավելելով, որ ունեցվածքի գործովմոտ տասնօրառաջ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման հոդվածով եւ խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթը նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանից փորձեց ճշտել, թե ինչպես կմեկնաբանի ԱԱԾ տնօրեիհայտարարությունը: Վերջինս ասաց, որչի կարող մանրամասն խոսել այդ մասին եւ վստահեցրեց, որ փաստաբանները 2 օրվա ընթացքում կհրապարակեն իրենց պատասխանը: «Ե՛ւ գաղտալսված հեռախոսազրույցի, ե՛ւ Արթուր Վանեցյանի հայտարարության հետ կապված մեր դիրքորոշումը մանրամասնորեն կհրապարակենք: Եվ իհարկե կիրականացնենք իրավական գործողություններ»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ արդեն թիմային քննարկում ունեցել են,բայց ավելի ամբողջական որոշում կլինիմոտօրերս:
Ավելի ուշ պարզաբանում տարածեցին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից, որիմեջ նշված է, թե կատարվածը հանցագործություն է` բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում, որն ուղղորդվում է անմիջականորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: ԱԱԾ տնօրենի և ՀՔԾպետի խոսակցությունը սրանում կասկածի տեղչիթողնում: Դատելով ձայնագրությունից` ի սկզբանե խնդիր է դրվել ոչ թե բացահայտել «Մարտի 1-ի» գործըեւ գտնել մեղավորներին, այլ պարզապես կալանավորել /զրուցակիցների բառապաշարով` «փակել» նախագահ Քոչարյանին, ինչը քաղաքական վենդետայի դասական օրինակ է», – ասված է նրանց հայտարարությունում:
Նիկոլ Փաշինյանը ժամանակ տվեց
Արդեն երեկ երեկոյան Դավիթաշեն վարչականում շրջանում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԱԾ տնօրենինու ՀՀ ոստիկանապետին ժամանակ տվեց: «Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան, որոշել եք մարտահրավե՞ր նետել, դե հիմա մարտահրավերը տեսեք, ստացեք: Բայց, մենք գործում ենք ըստօրենքի, մենքունենք Ազգային անվտանգության ծառայություն եւ ոստիկանություն, ես պահանջում եմ 2 ժամվա ընթացքում կարգ ու կանոն հաստատել էս երկրում:
Եթե իրենք էլ դա անել չգիտեն, մենք գիտենք: Ես կամուֆլյաժս կհագնեմ ու փողոց-փողոց, տուն առ տուն այդ կարգ ու կանոնը կհաստատեմ»,- ասաց Փաշինյանը, հավելելով,- «Գաղտնալսվել են ՀՀ ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾպետը: Ես ուզում եմ ասել, որ սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ: Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակում հայտնաբերել դավադիրներին եւ ենթարկել խիստ պատասխանատվության: Ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել: Պարոնա՛յք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմձեր զեկույցը կատարված աշխատանքների եւ արդյունքների մասին»,- նշեց նա:
Նաիրա Հովհաննիսյան