
Երեկվանից Հայաստանում քննարկվող թիվ մեկ թեման է Ազգային անվտանության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումն ու դրա հրապարակելը: Եվ այժմ բոլորը փորձում են հասկանալ` ով է կանգնած այս ամենի հետևում, ինչու նման բան արվեց:
AmLur.am-ը փորձեց հարցումների միջոցով պարզել, թե քաղաքացիներն ինչպիսի վարկածներ են առաջ քաշում եւ ում են տեսնում այդ ամենի հետեւում: Կարծիքները բազմազան էին, իսկ մեծամասնությունը կարծիք հայտնեց, թե այս քայլն ուղղված էր Նիկոլ Փաշինյանի դեմ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: