![](https://armlur.am/wp-content/uploads/2018/09/ilkay_gundogan_manchester_city_vs_newcastle_dfhex6n0w3x.jpg)
«Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ բաժանվել թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանից և ցանկանում է ապահովագրել իրեն ֆուտբոլիստի հնարավոր կորստից:
Ինչպես հայտնում է «Football Espana»-ն, անգլիական թիմի ղեկավարությունը զգուշանում է «Բարսելոնայի» հետաքրքրությունից և պատրաստ է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել պայմանագրի երկարաձգման շուրջ:Այդուհանդերձ, Գյունդողանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանը» և որոշ գերմանական ակումբներ:
Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, ֆուտբոլիստը երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում» և դժվար թե ցանկանա հեռանալ թիմից: