
Ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի հայրենի գյուղում՝ Ջրառատում, ՀՀ Արմավիրի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել և հայտնաբերել լուրջ խախտումներ եւ թերություններ:
Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանը Երանոսյանի քրոջ որդին է, ուստի «Ժողովուրդ» օրաթերթը նկատել, որ այս համայնքը պատահական չի ընտրվել:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ համայնքի ավագանու մի քանի անդամներ մասնակցություն են ցուցաբերել` կողմ քվեարկելով աղմկահարույց մի շարք որոշումների, որոնք առնչվել են իրենց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց շահերին:
Թե ինչ որոշումների մասին է խոսքը և ինչ է մեկնաբանել գյուղապետը, կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: