Armenian text to speach

Ի՞նչ կապ ունի հայտնաբերված լուրջ խախտումների հետ Լևոն Երանոսյանի գյուղապետ զարմիկը. մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի հայրենի Ջրառատ գյուղում Արմավիրի մարզպետարանի անցկացված ստուգումների արդյունքում լուրջ խախտումներ եւ թերություններ են հայտնաբերվել: Հիշեցնենք, որ Ջրառատի գյուղապետը Երանոսյանի քրոջ որդին է՝ Սամվել Գալստյանը, եւ նրան էլ վերագրում են հայտնաբերած խախտումները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բացահայտվել է, որ ավագանու անդամները կողմ են քվեարկել իրենց ընտանիքի անդամներին ու հարազատներին բյուջեից դրամական օգնություն տրամադրելու որոշումներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արմավիրի մարզպետարանի հողային գլխավոր տեսուչ Սողոմոն Սարգսյանը հայտարարեց, որ դեպքեր են բացահայտվել, երբ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը օգտագործվել է արտադրականի անվան տակ, առանց դրանց նշանակությունը փոփոխելու: Խոսքը 7 հեկտար հողատարածքի մասին է, եւ գյուղապետը փոխանակ վերահսկողություն իրականացնելու, աչք է փակել այդ ամենի վրա:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս