«Քոչարյանի մասին խոսելը կլինի քո վախճանը». ինչ խորհուրդներ են տվել Երվանդ Խունդկարյանին դատական համակարգում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովը ընտրելու է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ: Հիշեցնենք, որ միակ թեկնածուն ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանն է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մինչ ԱԺ-ում ելույթ ունենալը Երվանդ Խունդկարյանին դատական համակարգում խորհուրդներ են տվել:

Խորհուրդներից մեկն էլ եղել է այն, որ եթե պատգամավորները հարցեր ուղղեն ՀՀ Վճռաբեկ դատարանում քննվող գործերի մասին, ապա չմեկնաբանի, կոնկրետ բան չասի: Խոսքը, մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքին է վերաբերում: Խունդկարյանին հուշել են, որ եթե նրան հարց ուղղվի, եւ նա անդրադառնա այդ գործին, ապա դա կլինի իր վախճանը: Ըստ էության, Երվանդ Խունդկարյանը կարողացավ հաջող անցնել այս փուլը՝ հմտորեն շրջանցելով այդ թեման:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս