Դատավորը վաճառել է իր մեքենան. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2017թ. տարեկան հայտարարագիրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ դատավորը 2017թ. հայտարարագրել է « T O Y O T A L A N D CRUISER GXR V6 4.5» մակնիշի ավտոմեքենա:

Տարեվերջին, սակայն, շարժական գույքն առկա չի եղել: Այն օտարվել է 3 500 000 ՀՀ դրամով:

Անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2017թ. կազմել են 6 000 000 ՀՀ դրամ:

Իսկ եկամուտը կազմել է 6 720 844 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Հովհաննես Ղազարյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է 2013 թվականից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս