Գաղտնալսումները պետք է լինեն օրենքով, և դա ծայրահեղ մեխանիզմ է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: Նա նշեց, թե այս ամենը առաջին հերթին սպառնալի է անվտանգությանը և ստացվում է, որ կարող են գաղտնալսել անգամ պաշտպանության նախարարին կամ գլխավոր շտաբի պետին:
Սարգսյանը նշեց, թե պետք է բազմակողմանի ուսումնասիրություն տարվի նաև ձայնագրման բովանդակության շուրջ և Նիկոլ Փաշինյանը ևս պետք է մի շարք հարցերի պատասխանները տա: «Պետք է պարզել, մարդուն պետք է իր տեսակետը հայտնելու հնարավորություն տալ: Պետք է հետևություններ անել ու ապահովագրել այնպես, որ գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարի խոսքերը ոչ ոք չկարողանա լսել: Մնացածը դատական գործընթացի, ծառայողական քննության արդյունք պետք է լինի»,- նշեց նա:
Արամ Սարգսյանը նաև նշեց, թե Նիկոլ Փաշինյանից ոչ ոք այս պահին չի կարող հավակնել վարչապետ լինելուն, սակայն ընդգծեց, որ չպետք է իմ և քո թիմեր անել կամ սև ու սպիտակների բաժանել, որպեսզի այս հաջողությունը երկար մնա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: