Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես ներկայացրել է ՀՖՖ նախագահի պաշտոնի և գործկոմի անդամների թեկնածուներին:
ՀՖՖ իրավական անձանց միության կողմից ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է: Իսկ գործկոմի անդամների թեկնածուներն են Արսեն Թորոսյանը, Արմեն Մելիքբեկյանը, Արեն Մկրտչյանը, Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Հիրաչ Յագանը, Ժաննա Անդրեասյանը, Սուրեն Պապիկյանը, Թովմաս Գրիգորյանը, Խաչատուր Ադումյանը, Արթուր Օհանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սուրեն Աբրահամյանը, Կարեն Շաբոյանը, Մարինա Թաշչյանը:
Ընտրությունը կկայանա սեպտեմբերի 22-ին: