Հրաչին որոնելիս. դատական համակարգը «փնտրտուքների» մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում հրապարակված ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը մեկ աղմուկ է բարձրացրել եւ տարատեսակ քննարկումների առիթ դարձել: Ինչպես հայտնի է, խոսակցության ժամանակ ԱԱԾ պետն ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդությունը քննելուց առաջ դատավորն իրեն է զանգահարել: «մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը… Մի խոսքով` դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ` դուխով»: Այս ամենից հետո, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, դատական համակարգը «փնտրտուքների» մեջ է. նրանք փնտրում են Հրաչ անունով դատավորի:

Պարզվել է՝ դատական համակարգում Հրաչ անունով մեկ դատավոր կա, որը, սակայն, առաջին ատյանի դատարանի դատավոր չէ: Չի բացառվում, որ հետագայում պարզվի , որ Հրաչ անունով մեկը զանգահարել եւ ներկայացել է դատավոր: Ու եթե պարզվի՝ այդպես է եղել, այդ հանգամանքը պետք է դառնա քննության առարկա իրավապահների կողմից: Մինչ այդ, երեկ հայտարարությամբ հանդես է եկել Քոչարյանի կալանավորման միջնորդությունը բավարարած դատավոր Վաչե Մարգարյանը` նշելով. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել եւ նրա հետ երբեւիցե որեւէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»:




Լրահոս