Հայաստանում Beeline-ն իր աշխատակիցների թիմով կմասնակցի Համաշխարհային մաքրության օրվան(WorldCleanupDay)։
Սեպտեմբերի 15-ին Համաշխարհային մաքրության օրվա շրջանակներում Հայաստանի բնակիչները միավորվելու են՝ իրենց երկիրն աղբից ազատելու համար։ Այս միջազգային շարժմանը մասնակցում է 150 երկիր։
Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինիղեկավարությամբ ընկերության թիմըկապահովի Մանկական երկաթուղու տարածքի մաքրությունը։
«Կանաչ տեխնոլոգիաները մեր աշխատանքում միշտ կարևոր տեղ են զբաղեցրել և մենք ձգտում ենք օգտագործել ժամանակակից բոլոր հնարավորությունները՝ բնության մասին հոգ տանելու համար։ Այսօր մենք որոշել ենք միանալ այս հիանալի շարժմանը և մաքրել մի վայր, ուր գալիս են զբոսնելու մեր փոքրիկները, իսկ նրանք միշտ պետք է ապրեն և մեծանան մաքուր միջավայրում։ Մենք իսկապես ուրախ ենք մեր ներդրումն ունենալ մաքուր և բարեկեցիկ Հայաստան ունենալու և բնապահպանական կարևոր կանոնները տարածելու գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հայաստանում WorldCleanupDay-ը նախաձեռնել է IDeA հիմնադրամի կամավորների մի խումբ։ Ամբողջ երկրում շարժմանը պաշտոնապես միացել է 10 000 հոգիև ավելի քան 150 գործընկեր կազմակերպություն՝ ընկերություններ, հիմնադրամներ և պետական կառույցներ։
Նշենք, որ Հայաստանում Beeline-ը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում բնապահպանական խնդիրները և ձգտում է իր առօրյա աշխատանքում հնարավորինս կիրառել կանաչ տեխնոլոգիաներ։ Մասնավորապես, ընկերությունը նախապատվություն է տալիս էներգաարդյունավետության բարձր դաս ունեցող սարքավորումներին և OpenSpaceտարածքներում կիրառում է տարանջատված աղբամաններ՝ թղթի, պլաստիկի ու ապակու համար։